Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Այս պահին չեմ կարծում որ դա ճիշտ է. Ռոբերտ Քոչարյանը՝ Միութենական պետության կազմում լինելու մասին

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց՝ տեսնո՞ւմ է Հայաստանը Միութենական պետության մեջ:

Ի պատասխան Երկրորդ նախագահը նշեց.

«Երբ ես առաջարկում եմ Իրանին ներգրավել մեր անվտանգային նոր ճարտարապետության մեջ, սա նշանակում է, որ պետք է իրավիճակը գնահատես և այնպիսի լուծումներ առաջարկես, որը առաջացած պրոբլեմը չեզոքացնում է:

Ես չեմ կարծում, որ որևէ առիթ եմ տվել մտածելու, թե Միութենական պետության միանալ եմ առաջարկում: Մեկ տարի առաջ ևս անորոշ էր իմ պատասխանը, որովհետև համարում եմ, որ պետք է բոլոր կոմպոնենտները քննարկել: Չբացառել տվյալ դեպքում ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգային խնդիրները: Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

Նույն շարքից