Ռազմական 

Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան, սակայն հակառակորդը թույլ չի տալիս աճյունները հանել. ԳՇ պետի տեղակալ

analitik.am

Ձեր հարցադրումը միանշանակ ճիշտ է։ Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են։ Այսօր մենք իսկապես գիտենք, որ դիակներ ունենք մեր ընկերների, ինչը մեր ամենացավոտ տեղն է։ Հայրենիքին կյանքը տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը՝ անդրադառնալով անհետ կորած զինծառայողների ծնողների ահազանգերին, որ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զինծառայողների մարմիններ կան, սակայն ՊՆ-ն դեռ մարմինները դուրս չի բերել։

«Այն պայմաններում, որ Ադրբեջանը խոստացավ, նույնիսկ, հայտարարել էր իբրև հումանիտար զինադադար, ինչը նախատեսում է վիրավորների և աճյունների դուրսբերում, մեր փորձերին՝ դուրս բերելու մեր զոհված ընկերների աճյունները, հակառակորդի կողմից ընդհատվեցին կրակի ուժեղ ազդեցությամբ և հայտարարությամբ, որ ադրբեջանական կողմը կվերացնի մեր զոհված զինծառայողների մարմինները»,- նշեց Մարտիկյանը՝ հավելելով, որ գիտեն այն մարմինների տեղը, որոնք անմիջական դիրքերում են, անմիջական դիրքերի մոտակայքում են, բայց, ցավոք սրտի, դիրքերը զբաղեցված են ադրբեջանցիների կողմից։

Նույն շարքից