Միջազգային Ռազմական 

Ռուստամ Մուրադովը նշանակվել է Արևելյան ռազմական շրջանի հրամանատար

analitik.am

ԼՂ–ում խաղաղապահ զորախմբի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նշանակվել է Արևելյան ռազմական շրջանի հրամանատար:

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովն իր տելեգրամյան ալիքում գրառում է արել.

«Մեր հայրենակից, Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը նշանակվել է ռազմական ամենահզոր շրջաններից մեկի` Արևելյան ռազմական շրջանի հրամանատար: Սա համարում եմ ճիշտ որոշում։ Ռուստամ Ուսմանովիչը միշտ եղել է առաջնորդ, որն իր հետևից տանում էր ուրիշներին, ստրատեգ, որը ճիշտ որոշումներ է կայացնում, խիզախ մարտիկ, որն առաջինն է գնում գրոհի։ Վստահ եմ, որ նրա այդ որակները, ինչպես նաև ռազմական կրթությունն ու մարտական փորձը, որը ձեռք է բերվել «ամենաթեժ» կետերում՝ Չեչնիայում և Սիրիայում, կօգնեն փայլուն կերպով հաղթահարել մարտական խնդիրները»:
Նա Մուրադովին մաղթել է ռազմական հաջողություն, իսկ այն, որ մարտական հաջողությունները նրա ղեկավարությամբ կլինեն, նրա մոտկասկած չի հարուցում:
Մուրադովը 2018 թվականից եղել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալը, իսկ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը Արցախում ղեկավարել է ռուսական խաղաղապահ զորակազմը:

Նույն շարքից