Սպորտ 

Չեմպիոն Արթուր Դավթյանը կառավարությունից 10 մլն դրամ կստանա

analitik.am

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, աննախադեպ չեմպիոնության համար, կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլոն 300 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

«Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես:
Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ և ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ:
500 հազարից մինչեւ 1 միլիոն՝ 70 մարզիկ:
2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար: Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումներրի, սա պետության և մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգևած մեր մարզիկներին:
Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»,- գրել է Գաբրիելյանը:

Նույն շարքից