Միջազգային 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը ընտրություններին ընդառաջ կներկայացնի երկիրը զարգացնելու իր պլանը

analitik.am

Թուրքիայում  ընտրություններից դեռևս ամիսներ առաջ ակտիվ մեկնարկել են նախընտրական գործընթացները: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղուն,  հայտնել է, թե նոյեմբերի 23-26-ը նախատեսում է գնալ Գերմանիա, որից հետո կներկայացնի Թուրքիայի զարգացման իր (կուսակցության) պլանը։ Քըլըչդարօղլուն հոկտեմբեր ամսին մեկնել էր Միացյալ նահանգներ, իսկ նոյեմբերի սկզբին՝ Մեծ Բրիտանիա, որտեղ հանդիպումներ էր ունեցող տեղի մի շարք ներդրողների ու գործարար շրջանակների հետ:

Ինչպես հայտնում են թուրքական աղբյուրները, պլանի հրապարակումը տեղի կունենա դեկտեմբեր ամսին Ստամբուլում և կներառի գիտությանը, տեխնոլոգիային, տնտեսությանը, կրթությանը և այլ ոլորտներին վերաբերող ծրագրեր։

Հատկանշական է, որ պլանի հրապարակման օր է նշանակվել դեկտեմբերի 3-ը։ Անցած տարի դեկտեմբերի 3-ին Քըլըչդարօղլուն գնացել էր Թուրքական վիճակագրության ընկերություն պարզելու ինֆլացիայի հաշվման սկզբունքը, սակայն նրան թույլ չէին տվել ներս մտնել։

Ավելացնենք, որ Թուրքիայում հերթական նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2023-ի հունիսին:

ermenihaber.am

Նույն շարքից