Քաղաքականություն 

Փոփոխությունները դեռ առջևում են, վարչապետի լիազորությունն է, վարչապետը կորոշի. ԱԻ նախարար

analitik.am

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը դեռ վաղ է համարում խոսել ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունում իր որևէ պաշտոնի նշանակվելու մասին։

Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարն ասաց․« Դեռ վաղ է խոսել այդ մասին, նման քննարկում չի եղել։ Փոփոխությունները դեռ առջևում են, վարչապետի լիազորությունն է, վարչապետը կորոշի»։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը, ԱԻՆ–ն ու միգրացիոն ծառայությունը կմավորվեն և կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։

Նույն շարքից