Հասարակություն 

11 տարի ազատազրկման դատապարված 61-ամյա դատապարտյալը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում մահացել է

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահացել է 61-ամյա Սամվել Մ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նոյեմբերի 23-ին էր տեղափոխվել նշված բժշկական կենտրոն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հինարկից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Սամվել Մ․-ն 2018 թվականին դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 34-139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով և դատավճռով դատապարտվել էր ազատազրկման 11 տարի 3 ամիս ժամկետով։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչ Տոնոյանի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նույն շարքից