Հասարակություն Պատահարներ 

Վերգետնյա անցման մոտ հետիոտնը, չթույլատրելի հատվածով անցնելիս՝ Nissan Tida-ի կողմից վրաերթի է ենթարկվել

analitik.am

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում, թիվ 18/7 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 33-ամյա Ռոման Ա․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ 41-ամյա Արմեն Պ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սիմակ Հակոբյանն ու Ղուկաս Սարգսյանը։

Իսկ նույն գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սարգիս Դանիելյանն ու Հունան Գզիրյանը նախ պարզել են վարորդի սթափության աստիճանը, ով եղել է սթափ, ապա ավտոմեքենան տեղափոխել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով՝ Մ․ Մուրադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարերթի վայրից մոտ մի քանի մետր հեռավորության վրա կա վերգենտյա անցում։

Ու եթե հետիոտնը վերգետնյա անցումով անցներ, ապա վրաերթը տեղի  չէր ունենա։

Նույն շարքից