Հասարակություն Պատահարներ 

Սյունիքի մարզում բախվել են Volvo XC60-ը և Kia Rio-ն․ 2 վիրավորներից մեկին արգելափակված ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

analitik.am

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Քաջարան խոշորացված համայնքի Լեռնաձոր բնակավայրում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Վյաչեսլավ Հ․-ի վարած Volvo XC60 մակնիշի և 46-ամյա Արթուր Ա․-ի վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia Rio-ի վարորդ Արթուր Ա.-ն, նրա ուղևոր 36-ամյա Ա․Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, և մոտեցրել օպերատվիորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Նույն շարքից