Սպորտ 

Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքին և ընկերներին

analitik.am

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է գործարար Ֆրենկ Հալիդը։

«Պելեն, որը շարունակում է գտնվել հիվանդանոցում, հրաժեշտ է տվել ընտանիքին և ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ պայքարում։ Նրա ընտանիքն ասում է, որ վիճակն էլ ավելի է վատացել»,- գրել է Հալիդը։

Պելեն շարունակում է պայքարել զարգացող հաստաղիքի քաղցկեղի դեմ։ Նա ստիպված է եղել Սուրբ ծնունդը հիվանդանոցում անցկացնել։

Նույն շարքից