Սպորտ 

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր գործկոմի կազմը

analitik.am

ՀՖՖ գրասենյակում այսօր անցկացվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 23-րդ հերթական ժողովը, որի օրակարգում եղել է նոր Գործկոմի անդամների ընտրությունը:

3 կին թեկնածուները` Հասմիկ Ղարիբյանը, Գոհար Նավասարդյանը և Քնարիկ Գրիգորյանը,  Գործկոմում ընդգրկվել են առանց քվեարկության, իսկ «Դովեղ» ակումբի ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանն ինքնաբացարկ է հայտարարել և չի մասնակցել քվեարկությանը:

Քվեարկությունն ընթացել է երկու փուլում: 8 թեկնածու ընտրվել է առաջին փուլով, իսկ քվեարկության երկրորդ փուլով ընտրվել է Գործկոմի 9-րդ անդամը: Քվեարկության երկրորդ փուլին մասնակցել են «Գանձասարի» ներկայացուցիչ Վլադիկ Առաքելյանը և Կիմ Առաքելյանը «Փյունիկից»:

Քվեարկության 2-րդ փուլի արդյունքներով Գործկոմի անդամ է ընտրվել Վլադիկ Առաքելյանը՝ ստանալով 8 ձայն, սակայն հայտարարել է, որ ինքնաբացարկ է հայտարարում:

Գործկոմի 9-րդ անդամի ընտրության համար կորոշվի ընտրության նոր օր:

Քվեարկության արդյունքում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներ ընտրվեցին.

Անդրանիկ Ադամյանը

Վլադիկ Առաքելյանը

Տիգրան Ղարաբաղցյանը

Բագրատ Նավոյանը

Արմեն Նիկողոսյանը

Կարեն Շաբոյանը

Արթուր Սահակյանը

Դավիթ Սարգսյանը

Տիգրան Վիրաբյանը

Ժողովի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամների կազմից ՀՖՖ փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը:

Նույն շարքից