Սպորտ 

ՖԻՖԱ-ի նախագահը կոչ է արել բոլոր երկրներում գոնե մեկ մարզադաշտ անվանակոչել Պելեի պատվին

analitik.am

ՖԻՖԱ–ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել մեկական մարզադաշտ անվանակոչել աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին։ Ինֆանտինոն այդ մասին հայտարարել է այսօր «Սանտոս» բրազիլական ակումբի մարզադաշտում Պելեին հրաժեշտ տալու արարողության ժամանակ։

«Շատ հույզեր եմ ապրում. տխուր եմ, բայց ժպտում եմ, քանի որ Պելեն մեզ բազում ժպիտներ է պարգևել։ ՖԻՖԱ–ում մենք հարգանքի տուրք կմատուցենք Արքային և ամբողջ աշխարհին կխնդրենք մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը։ Բացի այդ, մտադիր ենք աշխարհի բոլոր երկրներին կոչ անել ի պատիվ Պելեի անվանակոչել առնվազն մեկական մարզադաշտ, որպեսզի մեր երեխաներն իմանան` որքան կարևոր է նա», – Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է «Globo»–ն։

Նույն շարքից