Սպորտ 

Սերժ Սարգսյանը և Տարոն Մարգարյանն այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա

analitik.am

Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և  Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը այցելեցին Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու  Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի ընթացքին:

Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են շուրջ 500 շախմատիստներ՝ Երևանից և մարզերից, ինչպես նաև այցելեց շրջանային մրցաշարի  դահլիճ, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի  շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար:

Նույն շարքից