Սպորտ 

«Շարունակեք հավատալ մինչև վերջ»․ Խաչանովը կրկին աջակցությունն է հայտնել Արցախին

analitik.am

Հայկական արմատներով ռուս թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ, Տոկիո 2020-ի արծաթե մեդալակիր Կարեն Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի քառորդ եզրափակիչ։

Նա խաղացել է ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկայի հետ։ Հանդիպումը տևել է 2 ժամ և ավարտվել է 6:0, 6:0, 7:6 հաշվով։ Իր կարիերայի ընթացքում Խաչանովն առաջին անգամ է դուրս գալիս Australian Open-ի քառորդ եզրափակիչ, որտեղ նրա կմրցի Հուբերտ Հուրկաչ -Սեբաստիան Կորդա զույգի հաղթողի հետ։

Այս հաղթանակից հետո  Կարեն Խաչանովը դարձյալ աջակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետությանը։ Նա գրություն է թողել տեսախցիկին․ «Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա՛, Արցախ» (Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong)։

Հիշեցնենք, Խաչանովը նախորդ հաղթանակից հետո էլ անգլերենով գրել էր «Ուժեղ մնա՛, Արցախ» (Artsakh stay strong!!!)։

Նույն շարքից