Սպորտ 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Երևանում է

analitik.am

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան:

Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: 65-ամյա մասնագետն այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ:

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։
Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։

Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։

Նույն շարքից