Հասարակություն Պատահարներ 

Հրազդանի կիրճ մտնող ճանապարհի սկզբնամասում բախվել են Honda-ն ու VAZ 217230-ը. կա վիրավոր

analitik.am

Երեկ՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում, վերգետնյա անցումի հարևանությամբ, դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհի սկզբնամասում, բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Զավեն Թ.-ի վարած VAZ 217230 մակնիշի և 36-ամյա Էրիկ Մարտիրոսյան-Օ․-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 32-ամյա Տարոն Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ Գ․ Գալստյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Նույն շարքից