Միջազգային 

ԱՄՆ-ն Abrams տանկերն Ուկրաինային կմատակարարի միայն տարեվերջին

analitik.am

Ուկրաինան ամերիկյան Abrams տանկերն ԱՄՆ-ից կստանա ընթացիկ տարվա վերջին և ոչ ավելի շուտ: Այս մասին, ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, գրում է The Washington Post-ը։

Ինչպես նշված է հրապարակման մեջ, այս մարտական մեքենաները ստեղծված են լինելու հատուկ Ուկրաինայի համար և չեն պարունակելու չհարստացված ուրանից զրահ։ Մատակարարումները նախատեսվում է իրականացնել այս տարվա վերջին կամ հաջորդ տարում։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան կողմն ի սկզբանե չի ցանկացել Կիևին Abrams տանկեր տրամադրել՝ պատճառաբանելով դրանց գործածության բարդությունը, սակայն մտափոխվել է, երբ պարզվել է, որ Գերմանիան առանց ԱՄՆ-ի Ուկրաինային չի մատակարարի գերմանական Leopard տանկեր և թույլ չի տա դա անել նաև նմանատիպ զրահամեքենաներ ունեցող այլ երկրներին։

Նույն շարքից