Միջազգային 

Հնդկաստանի առողջապահության նախարարը մահացել է ոստիկանի արձակած կրակոցից

analitik.am

Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգի առողջապահության նախարար Նաբա Կիշորե Դասը մահացել է հիվանդանոցում՝ կիրակի օրը ոստիկանի կողմից արձակված կրակոցների հետևանքով։
Այս մասին հայտնել են Apollo Hospital-ից, որտեղ տեղափոխվել էր տուժած պաշտոնյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կիրակի կեսօրին ոստիկանության աշխատակից Գոպալ Դասը բազմաթիվ կրակոցներ է արձակել 61-ամյա նախարարի վրա, երբ նա իջել է իր մեքենայից Բրաջարաջնագար քաղաքի մոտ զանգվածային միջոցառման ճանապարհին:

Կրակողն անմիջապես ձերբակալվել է։ Նրա դրդապատճառները դեռ պարզ չեն։

Օդիշայի գլխավոր նախարար Նավին Պատնայիկն իր ցավակցությունն է հայտնել և ասել, որ Դասի մահը մեծ կորուստ է պետության համար։

Նույն շարքից