Միջազգային 

Թուրքական ամսագիրը հրապարակել է «ընտրություններում պարտվող» Էրդողանի ծաղրանկարը

analitik.am

Թուրքական «LeMan» երգիծական հանդեսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։

Բարբարոս Ալթուղի հեղինակած ծաղրանկարը վերաբերում է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Նշենք, որ այդ ամսաթիվը նախնական է և դեռևս վերջնականորեն չի հաստատվել նախագահ Էրդողանի կողմից։

Ծաղրանկարի բովանդակությունը հետևյալն է. ի՞նչ կպատահի, եթե Էրդողանի գլխավորած կուսակցությունը չհաղթի առաջիկա ընտրություններում և մայիսի 15-ին փաստացի կորցնի իշխանությունը։

Նկարում պատկերված է, թե ինչպես է Էրդողանը ընտրություններից մեկ օր անց Google-ի որոնման համակարգում գրում. «Եթե ղեկավարն իր կամքով հեռանա, փոխհատուցում կստանա՞»։

Նույն շարքից