Հասարակություն Պատահարներ 

Դավթաշենում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում

analitik.am

Այսօր` փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում : Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան 1/1 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեեները` ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջներն աշխատեն։

Մինչ հրշեջների ժամանումը՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը վարորդը փորձել է հանգցնել, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել և մարել են հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Նույն շարքից