Բարի օր Տնտեսություն 

Կվերսկսվի Ամուլսարի շահագործումը. Վահան Քերոբյան

analitik.am

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ առաջիկայում սկսվելու է Ամուլսարի շահագործումը։

«Մենք փորձում ենք տնտեսական կառուցվածքը փոխենք այնպես, որ հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ, բայց հանքարդյունաբերության նվազումը նպատակ չէ։ Այնուամենայնիվ դուք պետք է իմանաք, որ հանքարդյունաբերության նվազումը տեղի է ունեցել 2-րդ ամենախոշոր հանքի կանգնած լինելու պատճառով, այսինքն՝ Թեղուտի հանքավայրի։ Սեփականատերը և համագործակցողները հայտնվել են սանկցիայի տակ, այդ պատճառով հնրավոր չի եղել, որ ընկերությունն օգտագործի իր տնտեսական գործունեությունը»,-ասաց նախարարը։

Քերոբյանի խոսքով՝ իրենք աշխատում են այնպիսի լուծումներ գտնել, որը թույլ կտա, որ հանքը վերաշահագործարկվի։

«Ասեմ նաև, որ հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված  փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի վերսկսելը։ Այսօր ժամը 17։00-ին մենք 250 միլիոն դոլորանոց փաթեթ ենք ստորագրելու»,-նշեց Քերոբյանը։

Նույն շարքից