Գլխավոր Տնտեսություն 

Կառավարությունն «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին 173 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կտա

analitik.am

Կառավարությունն այսօրվա նիստում չորս ընկերության կազատի ներմուծման մաքսատուրքից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի համար:

Արտոնություններ կստանան «ԲիոՔոթոն»,  «Արմենիան հելիքոփթերս», «Ալեքս տեքստիլ» և «ՄիլլԿաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:

Մասնավորապես արտոնություն ստանալու համար «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի ներկայացրած ապրանքների արժեքը կազմում է 3․3 մլրդ դրամ և նրա մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ:

Նույն շարքից