Բարի օր Քաղաքականություն 

Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ հանդիպման:

Հիշեցնենք, որ մարտի մեկին հաղորդվել էր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին՝ ռուսական կողմի միջնորդությամբ:

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, այժմ Ադրբեջանն առաջարկում է առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում՝ քննարկելով այսպես կոչված վերաինտեգրման, Արցախում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցերը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության համաձայնագրում Արցախի  վերաբերյալ կետ ներառելու փորձերը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ «Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերը պետք է առանձին լուծվեն և կապված չլինեն ԼՂ բնակչությանը վերաբերող հարցերին»։

«Հայաստանն ի սկզբանե փորձել է ղարաբաղյան հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է, և Բաքուն չի պատրաստվում ինքնիշխանության վերաբերյալ հարցերը քննարկել որևէ այլ կողմի հետ», - հայտարարել է Հաջիևը:

Նա նաև հավելել է, որ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կորոշվեն Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։

Նույն շարքից