Տեսանյութեր Քաղաքականություն 

Կառավարության հերթական նիստը. Ուղիղ

analitik.am

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 38 հարց։ 34-ը չզեկուցվող է, 4-ը՝ գաղտնի։ Օրակարգում են մասնավորապես այս հարցերը։

Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի Նռնաձոր բնակավայրում գտնվող հողամասն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին հավանություն տալու մասին

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌՈՅԱԼ ՓՐԻՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին եւ այլ հարցեր:

Նույն շարքից