Հասարակություն 

Ուրֆա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար թուրքական իշխանության ֆինանսավորումը մեծ բողոքի ալիք է բարձրացրել

analitik.am

Ներկայիս Թուրքիայի Ուրֆա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար թուրքական իշխանության ֆինանսավորումը մեծ բողոքի ալիք է բարձրացրել։

Զոհվածներին ընտանիքներին պետությունը տրամադրում է 100 000 լիրա, որը համարժեք է 5 262 ԱՄՆ դոլարի, իսկ տրանսպորտային միջոցները, գույքի վնասում ունեցողներին, ոչ ավել, ոչ պակաս 10 000 լիրա, որը համարժեք է 526 ԱՄՆ դոլարին։

Թուրքիայի իշխանությունը Ուրֆայի ջրհեղեղի հետևանքները մեղմելու համար տրամադրել է 11 870 000 լիրա, որը համարժեք է 624 689 ԱՄՆ դոլար։ Այս ֆինանսական հատկացումը համարում են ծիծաղելի, քանի որ ջրհեղեը ողողել է քաղաքացիների ինպես ամբողջական տներ, այնպես էլ քշել տարել է մեքենաները, որի իրական գնահատումը շատ հեռու է հատկացվող գումարի չափից։

 

Կարեն Հովհաննիսյան

Նույն շարքից