Հասարակություն Պատահարներ 

Խոշոր հրդեհ Երևանում․ «Գուավա» հագուստի խանութում այրվել է մոտ 15 միլիոն դրամի հագուստ և կոշիկ. shamshyan.com

analitik.am

Մարտի 18-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:10-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի 53/1 հասցեում գտնվող «Գուավա» խանութ-սրահի ձայնային ազդանշանը միացել է և ներսում խիտ ծուխ է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Այրվել է պահեստային հատվածում գնտվող մեծ չափի հագուստ և կոշկեղեն Խանութին պատճառվել է մոտ 15 միլիոն դրամի վնաս։Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Կատարվածի մասին արդեն հայտարարություն է վերցվել խանութի սեփականատեր, Երևանի բնակիչ 34-ամյա Արման Արշակյանից։

Նույն շարքից