Սպորտ 

Ադրբեջանը ներկայացրել է 5 մարզիկի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը մասնակցելու համար

analitik.am

Ադրբեջանը ներկայացրել է 5 մարզիկի, որոնք կմասնակցեն Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Նրանց անունները հրապարակված են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում՝ երկրների վերջնական մուտքագրման ցուցակում։

Հիշեցնենք՝  ավելի վաղ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ասել էր, որ նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունն ու մտադիր է մասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը:

«Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»,- նշել էր Կարեն Գիլոյանը:

Առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Նույն շարքից