Միջազգային Քաղաքականություն 

Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար

analitik.am

Ադրբեջանը շատ երկար սահման ունի Իրանի հետ և այն պետք է պաշտպանել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՝ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ։

Նշենք, որ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը լսումների ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնության կապակցությամբ, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Վերջին տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը նվաճում Հայաստանի տարածքները, սննդի անվտանգության ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում շարունակվող շրջափակմամբ… Վերջին 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը հրահրում պատերազմ, որի հետևանքով 6500 մարդ է զոհվել, Ղարաբաղի գրեթե 100 հազար հայ տեղահանվել է իրենց տներից: Ես մտահոգված եմ Ալիևի վարչակարգին օգնության տրամադրմամբ», - ասել է Մենենդեսը:

Նա արձանագրել է, որ պետքարտուղարությունը 700 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ադրբեջանցի զինվորականների միջազգային զինվորական կրթության և վերապատրաստման համար:

Ի պատասխան Բիլնքենը նշել է, թե ունեն մի շարք հիմնավոր պատճառներ։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, թե Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ, որը պաշտպանության կարիք ունի։ «Շատ կարևոր է ամրապնդել Ադրբեջանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությունը. Նրանք զբաղվում են խաղաղապահ առաքելությամբ։ Բացի այդ մենք կարծում ենք, որ իրապես օգտակար է բարձրացնել արեւմտյան կրթության աստիճանը, գուցե նաեւ նրանց սպայական անձնակազմի կողմնորոշումը»,- ասել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարի պատասխանը զարմացրել է Մենենդեսին, որն արդարացիորեն նկատել է.«Հույս ունեմ, որ արեւմտյան կրթությունը նրանց չի սովորեցրել այն, որ շրջափակեն այդ մարդկանց, սկսեն ռազմական կոնֆլիկտ, որը հանգեցրել է 6500 զոհի։ Հույս ունեմ, որ իսկապես դա արեւմտյան կրթության արդյունքը չէ»,- նկատել է Մենենդեսը։

Նույն շարքից