Բարի օր Քաղաքականություն 

Հարսի համապատասխան հատվածով փեսային լավություն անողը

analitik.am

Ամենայն հայոց ձախողված պարետ, ինքնահռչակ«քաղաքապետ» Տիգրան Ավինյանի ՖԲ էջից տեղեկանում ենք, որ վերջինս հանդիպում է ունեցել կառուցապատողների և ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ:

Առաջին հայացքից որևէ տարօրինակ բան չկա, սակայն, գրառումը կարդալիս պարզ է դառնում, որ Տիգրան Ավինյանը հերթական PR ակցիան է անում՝ օգտագործելով բացարձակապես իր հետ կապ չունեցող մարդկանց: Գրառման մեջ նշվում է, որ Երևանում կան նորակառույց թաղամասեր, որոնք միացված չեն գազամատակարարման ցանցին և քաղաքապետարանում խնդիրը քննարկել են, որին հաջորդում է այն, որ կառուցապատողների հայկական ասոցիացիան արդեն իսկ 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել:

Հիմա հարց՝ ի՞նչ կապ ունի Երևանի քաղաքապետարանը կառուցապատողների ասոցիացիայի կողմից կառուցված գազամատակարարման ցանցի հետ: Կառուցապատման հարցում քաղաքապետարանի հիմնական գործառույթն այն է, որ ժամանակին կառուցապատողներին տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը՝ թույլտվություններ, օրինականացման գործընթաց և այլն: Սա միակ հարցն է, որ իրոք ամբողջովին կախված է Երևանի քաղաքապետարանից, և հենց այս հարցն էլ հիմնականում խնդիր է դառնում կառուցապատողների համար, ովքեր ամիսներ, անգամ տարիներ շարունակ փորձում են լուծել:

Analitik.am-ի տեղեկություններով, բազմաթիվ կառուցապատողներ բախվում են այս խնդրին, երբ Երևանի քաղաքապետարանը չի օրինականացնում շինություններն՝ անգամ այն դեպքում, երբ կա դատարանի կողմից կայացրած համապատասխան վճիռներ, կան կառուցված, փաստացի շահագործման հանձնված շենքեր, սակայն Երևանի քաղաքապետարանն ամիսներով ձգձգում է ավարտական ակտի ստորագրումը:

Analitik.am-ն անգամ անդրադարձել էր մի դեպքի, երբ Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարվել էր կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ կուտակելով հարյուրավոր միլիոնների պարտքեր Երևանի քաղաքապետարանի բյուջեի հաշվին: Այժմ ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխանակ լուծումներ տա այն իրական խնդիրներին, որոնք ունեն կառուցապատողները, փորձում է այլոց աշխատանքներն ինչ-որ կերպ իր հետ կապել, իրեն վերագրել:

Նման դեպքերում մի տատական խոսք կա «Հարսի ……-ով փեսային լավություն անել», հիմա Տիգրան Ավինյանինն է. կառուցապատողների ասոցիացիայի ձեռքբերումներն ի՞նչ կապ ունեն քաղաքապետարանի և առավել ևս իր հետ:

Նույն շարքից