Ֆուտբոլի մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն անդրադարձել է օրեր առաջ Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Արմեն Մելիքբեկյանը միտք էր հայտնել, թե վերջերս «Առաջին ալիքի» եթերում կարծիք է հնչել, թե Ֆուտբոլի ֆեդերացիան է խոհուրդ տալիս Ալեքսանդր Պետրակովին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներին չհրավիրել ազգային հավաքական:
Հիշեցնենք նաև, որ ՀՖՖ նախագահի ու «Փյունիկի» հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն իր հարցազրույցում պահանջել էր Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
«Չասեմ՝ ինչեր է եղել ժամանակին, Դուք ինքներդ շատ լավ գիտեք՝ ինչ աջակցություն է եղել Թուրքիային ոչ թե իմ, այլ հենց Ձեր կողմից։ Հետևաբար ես հորդորում եմ արձագանքել իմ հրավերներն։ Ես բազմիցս ունեցել եմ առիթ Ձեզ հրավիրելու հարցազրույցի, Դուք միշտ հրաժաարվել եք: Այս անգամ էլ եմ հրավիրում, հարցազրույցը կլինի ուղիղ եթերում, կլինենք միայն ես և Դուք»,- ասել է Քալանթարյանը։