Քաղաքականություն 

Երեկվանից ադրբեջանական սոցհարթակներում ի ծաղր մեզ տարածում են այս նկարը

analitik.am

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․

«Երեկվանից ադրբեջանական սոցհարթակներում ի ծաղր մեզ տարածում են այս նկարը։

Եվ ի վերջո, սրանում ճշմարտություն կա։

Սահմաններ գծում է բանակը։

Այդպես եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում։

Այդպես եղել է 1991-1994 թթ․, երբ մեր բանակը գծեց 42000 քառ․ կմ-անոց մեր մեծ ու Արցախով Հայաստանը։

Իսկ ներկայումս,

ԵՐԲ ՄԵՆՔ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ "ԷՍԿԱԼԱՑԻԱ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ",

ԵՐԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ ՏԱԼԻՍ ԵՆՔ ՉԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ,

ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻՑ ՀԵՏ ԵՆՔ ՔԱՇՈՒՄ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ,

ԴՐԱՆՈՎ ԹՈՒՅԼ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԹՇՆԱՄՈՒՆ ԳԾԵԼ ԻՐ ՈՒԶԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ։

Ի դեպ, այսպես շարունակվելու դեպքում, թշնամին իր ուզած սահմանները գծելու է նաև Սևան-Երևան-Էջմիածնով․․․»։

 

Նույն շարքից