Հասարակություն Տնտեսություն 

Հայաստանը պատրաստում է ՌԴ պահանջներին համապատասխանող կաթնամթերքի գործարանների ցանկը

analitik.am

Հայաստանը դեպի Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումների դադարեցումից հետո կպատրաստի այն արտադրողների ցուցակը, որոնք կկարողանան պահպանել ՌԴ պահանջները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոսսելխոզնադզորին։

Համապատասխան տեսչական ստուգման արդյունքների հիման վրա որոշում կկայացվի։

«Ստեղծված իրավիճակը կարգավորելու և գերատեսչությունների միջև վստահության նախկին մակարդակը վերադարձնելու համար կողմերը պայմանավորվել են փուլային աշխատանք իրականացնել։ Հայաստանը ստուգելու է հայկական ընկերությունները և ուղարկելու է այն ձեռնարկությունների անունները, որոնք կարող են կատարել ռուսական պահանջները։ Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի և արդյունքների հիման վրա որոշում կկայացնի Ռուսաստանի հետ առևտուրը թույլատրելու մասին», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռոսսելխոզնադզորի ղեկավարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը լիովին ապահովված է կաթնամթերքով, որը մատակարարվում է նաև արտաքին շուկաներ։ Ուստի ՌԴ-ն կարող է շահագրգռված լինել հայկական խոհանոցի համար ավանդական և բացառապես հայկական հումքից պատրաստված իրական ապրանքների գնումներով:

Նույն շարքից