Սպորտ 

Արսեն Խանջյանը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել

analitik.am

Հայ սամբիստ Արսեն Խանջյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկանում ենք ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Իսրայելի Հայֆա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկը հաղթել է Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցչին։

Նշենք՝ Սամբոյի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 23-ին:

Նույն շարքից