Տնտեսություն 

Քերոբյանը Դուբայում ներկայացրել է Շիրակում «չոր նավահանգիստ» ստեղծելու ծրագիրը

analitik.am

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է նաեւ  պանելային քննարկմանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Քերոբյանը։

«Խոսել եմ Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների եւ գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանների վերաբերյալ։

Մասնակիցներին ներկայացրել եմ նաեւ Շիրակի մարզում  «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը եւ շեշտել, որ արդյունաբերական այս պարկի ստեղծմամբ Գյումրիում կկենտրոնանան խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։

Խոսել եմ տնտեսական մի շարք այլ հարցերի շուրջ եւս»,- գրել է նա։

Նույն շարքից