Հասարակություն Տեսանյութեր 

Ի՞նչ արեցիք Սփյուռքի ուղարկած 150 միլիոնը, ես Նիկոլին չեմ ֆինանսավորել․ միջադեպ՝ Գերմանիայում Զարեհ Սինանյանի ելույթի ժամանակ

analitik.am

«Երկիր»-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Սփյուռքում (այս անգամ՝ Գերմանիայում) հերթական անգամ խայտառակվել է Գլենդելից ՀՀ եկած հայտնի խոպանչի ոմն Զարեհ Սինայնանը, ով հարկատուներիս գումարներով զբաղված է Սփյուռքի պառակտմամբ ու ավանդական կառույցների ոչնչացման ողորմելի փորձերով:

Ներկաներից մեկը շատ ճիշտ նշեց՝ տո դու ի՞նչ պիտի ասես, որ լսենք:

Դե, նշված խոպանչուն մնում է մի գործ՝ գործ տալը, այն է՝  ամեն համայնքից հավաքել բոլոր արժանապատիվ սփյուռքահայերի անուններն ու տվյալները, հանձնել իր շեֆին, որպեսզի արագորեն արգելվի այդ մարդկանց մուտքը հայրենիք: Սա է դրա իրական և միակ գործը»։

Տեսանյութում ներկաներից մեկը Սինանյանից պահանջում է բացատրել, թե որտե՞ղ է ու ի՞նչ է արվել Սփկուռքի կողմից ուղարկված 150 մլն դոլարով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 5-ի որոշմամբ Սինանյանը գործուղվել է Գերմանիա։

« Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2023 թվականի մայիսի 7-14-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն՝ մայիսի 7-9-ը, Քյոլն՝ մայիսի 9-10-ը, Բեռլին՝ մայիսի 10-12-ը, Համբուրգ՝ մայիսի 12-14-ը)՝ համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային և գործարար ոլորտի գործիչների հետ հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով»,-ասված է որոշման մեջ։

Նույն շարքից