Հասարակություն Տեսանյութեր 

Շուշան Փաշինյանն ԱԺ նիստերի դահլիճում մասնակցել է լսումների. Տեսանյութ

analitik.am

ԱԺ-ում «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներին նաև աշակերտներ են մասնակցել, նրանց շարքում է եղել Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը։

Նա հարց է ուղղել զեկուցողներից մեկին․

«Ըստ իմ տեղեկատվության, այս պահին կամավորներից գերակշռում են երիտասարդները և դեռահասները, քանի որ շատերի աշխատանքը նպատակաուղղված է բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն։ Թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում յուրաքանչյուր բուհ դիմորդին դիտարկելու համար պահանջում է կամավորական գործունեություն։

Շատ լավ կլինի, որ ներկայացվեն ցուցանիշներ, թե մինչ օրս կամավորական աշխատանքը Հայաստանում հասարակական որ կազմի կողմից է իրականացվել։ Ինչ նպատակներով և ինչ պատճառներով կարող ենք ընդլայնել կամավորների բազմազանությունը Հայաստանում և, ընդհանրապես, կամավորությունն ընդլայնել», - հարցրել է Շուշան Փաշինյանը։

Նույն շարքից