Գլխավոր Քաղաքականություն 

Ալիևի հայտարարությունները նշանակում են հրաժարո՞ւմ Բրյուսելի պայմանավորվածություններից. Փաշինյանը պարզաբանում է պահանջում

analitik.am

Նիկոլ Փաշինյանն անհասկանալի է համարում նախորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված մի շարք հայտարարություններ։

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է տեղի ունենա միայն Ադրբեջանի պայմաններով ։

Փաշինյանն այս առումով պարզաբանման կարիք է տեսնում՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նշանակում են հրաժարում բրյուսելյան պայմանավորվածություններից:

Հայաստանի վարչապետը հիշեցրեց, որ Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29.800 քկմ և 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը:

«Այս առումով առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ: Կարծում եմ՝ այստեղ և Ադրբեջանը, և միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից: Այս հարցի պատասխանը պետք է իսկապես մեր գործընկերներից ստանանք»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ տեքստը, որ հնչեցրել է Ադրբեջանի նախագահը, շատ մոտ է հրաժարմանը, ուստի լրացուցիչ ճշգրտումների կարիք կա:

Նույն շարքից