Իրավական 

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով

analitik.am

Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հայտնեց գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

«Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու, խոշտանգումներից զերծ պահելու նպատակով։

Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական փաստաթղթեր։  Դատարանը պետք է ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, ժամկետների մեջ պատասխան ստանա։ Շատ դեպքերում ուշացումով, բայց ամեն դեպքում պատասխան ստանում ենք, - ասաց Հ. Սամվելյանը։

Հիշեցնենք՝ մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և  Կարեն Աշոտի Ղազարյանի հետ կապն ընդհատվել էր։ Հաջորդ օրը ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև եղել է  զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։

«Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- հայտնել էին ՊՆ-ից։

Նույն շարքից