Իրավական 

Աշոտ Փաշինյանի առևանգման գործը մակագրվել է Մանվել Շահվերդյանին

analitik.am

Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ 

Helpcourt կայքում այս դատավորը ցածր վարկանիշ ունի, փաստաբանները նրան գնահատել  են ընդամենը 24։

«Ազգուշ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ կապված առևանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին»,-ասված է մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ։

Իրեղեն ապացույցները կազմել են երեք փաթեթ, որոնք քրեական գործի հետ հանձնվել են դատավորին։

Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված է արցախյան երրորդ պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն (անձնագրով՝ Ազգուշ Մարտիրոսյան)։ Երեկվա ասուլիսում փաստաբանները նշեցին, որ նախաքննությունը շատ կարճ է տվել, տիկին Գայանեն մարտական է տրամադրված։

Նույն շարքից