Միջազգային 

Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների նոր փուլ է սկսվում

analitik.am

Թուրքիայում մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներից հետո տարբեր երկրների առաջնորդներ շնորհավորել են Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Այդ առաջնորդների թվում է նաև նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային  կապերի վարչությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հեռախոսազրուցի ընթացքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել դեսպաններ նշանակելու հարցում։

Թուրքական աղբյուրը նշում է, որ այդպիսով տրվում է թուրք-եգիպտական հարաբերությունների նոր փուլի մեկնարկը։

Կողմերը նաև քննարկել են Թուրքիա-Եգիպտոս տնտեսական հարաբերությունները խորացնելուն միտված քայլերը և տարածաշրջանային խնդիրները։

Նույն շարքից