Լրահոս Քաղաքականություն 

Թուրքիայում ՌԴ դեսպանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

analitik.am

Երևանն ու Անկարան աշխատում են դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ, սակայն այդ աշխատանքների ավարտի հստակ ժամկետներ չկան, չկան նաև հստակ պայմանավորվածություններ երրորդ պետությունների քաղաքացիների համար սահմանների բացման վերաբերյալ: Այս մասին «Վալդայ» ակումբում ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը:

«Գործընթացը շարժվում է, այն դրական է։ Հուսանք, որ այն կզարգանա ճիշտ և անհրաժեշտ ուղղությամբ»,- նշել է դիվանագետը։

Երխովի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին զարկ է տվել «երկրաշարժային դիվանագիտությունը». Թուրքիայում այդպես են անվանում մարդասիրական օգնությունը, որը Հայաստանը ցուցաբերել է Թուրքիային։

Նույն շարքից