Լրահոս Քաղաքականություն 

Էրդողանն Ազգային ժողովում երդվել և ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը

analitik.am

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային ժողովում երդվել է և 5 տարով ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ, վարչապետը աշխատակազմը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվել էր մայիսի 28-ին կայացած ընտրությունների արդյունքներով։

Նույն շարքից