Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

Ով է Թուրքիայի Ազգային հետախուզության նոր ղեկավար Իբրահիմ Քալինը․ Ոսկանյան

analitik.am

Էրդողանական վարչախմբի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար է նշանակվել Ռ. Թ. Էրդողանի նախկին խորհրդական և մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։

Իրականում վերջինս էրդողանական վարչախմբի «գորշ կարդինալներից» է, որն ունի նշանակալի ազդեցություն Թուրքիայում որոշումների կայացման հարցում։

Խելացի և պատրաստված, նաև տեսական ակադեմիական գիտելիքներ ունեցող այս թշնամին առաջիններից մեկն էր, որը 44-օրյա պատերազմից հետո փաստացիորեն խոսեց Հայաստանի Սյունիքի մարզով, այսպես կոչված «Թուրանական միջանցքի» մասին՝ թուրքական հեռուստաեթերից հայտարարելով, թե արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածը Նախիջևանին կապելու համար տրամադրվելիք ճանապարհն ամենաքիչը «Ղարաբաղի ազատագրման» չափ կարևոր է։

Նույն այս անձն էր նաև էրդողանական վարչախմբի այն ներկայացուցիչներից մեկը, որ 2021թ. փետրվարին ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանն իր արձագանքով փաստացի փորձ կատարեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին։

Ծագումով Իբրահիմ Քալինի ընտանիքը պատմական Բարձր Հայքի Սպերի շրջանից է։

 

Վարդան Ոսկանյան

Նույն շարքից