Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

ԵԱՀԿ-ն Բաքվին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին

analitik.am

ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։  Հայտարարության մեջ հատուկ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը։

«ԵՄ-ն ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի գլխավորած Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ խաղաղ բանակցությունների վերսկսումը, որի ընթացքում երկու կողմերը վերահաստատել են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը: Հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց նրանց հավատարմությունն այդ գործընթացին։

Մենք ընդգծում ենք, որ բանակցություններն ու երկխոսությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև արդար և համապարփակ խաղաղության հասնելու միակ միջոցն են: Հետևաբար, երկխոսության շարունակականությունն ու կոնկրետ արդյունքները վճռորոշ նշանակություն ունեն գործընթացի համար, և մենք ողջունում ենք Բաքվի մասնակցության հաստատումը ԵՄ աջակցությամբ հուլիսի 21-ին հաջորդ հանդիպմանը, որտեղ պետք է հետագա առաջընթաց արձանագրվի»,- նշված է ԵՄ տարածած հայտարարությունում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից