Լրահոս Հասարակություն 

Տիգրան Ավինյանի ղեկավարած Երևանում ճանապարհային «գերժամանակակից» նշաններ են հայտնվել

analitik.am

Մայրաքաղաք Երևանում վարորդները շարունակում են պայքարել փողոցների փոսերի դեմ: Քաղաքացիներն արդեն իրենց հույսը կտրել են քաղաքապետարանից ու սեփական ուժերով են պայքարում վթարային իրավիճակների հետ:

Վարորդները շատ լավ գիտեն, որ ճանապարհային փոսերը շատ հաճախ են դառնում վթարների կամ վթարային իրավիճակների պատճառ: Դրանք հատկապես վտանգավոր են, երբ նկատվում են վերջին պահին: Որպեսզի այդ չարաբաստիկ փոսերը վերջին պահին չհայտնվեն տեսադաշտում, քաղաքացիները դրանց մեջ տարբեր առարկաներ են տեղադրում՝ ճտքավոր կոշիկներից մինչև տոնածառ:

Իսկ այդ ընթացքում քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները նիստերի ժամանակ հանգիստ տոնով զեկուցում են փոսալցման աշխատանքների այս կամ այն չափով կատարելու մասին:

Լուսանկարը՝ Վարորդի ընկեր էջից:

Նույն շարքից