Լրահոս Հասարակություն 

Ծառայության վայրն ինքնակամ լքել է և մեկնել ԱՄՆ. Տ. Ադամ քահանա Մովսեսյանը կարգալույծ է հռչակվել

analitik.am

Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը: Հայտնում է Մայր Աթոռը։

Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Ադամ քահանայի՝ Իրաքի հայոց թեմում ծառայության վայրն ինքնակամ լքելը և ԱՄՆ մեկնելը։

Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Դավիթ Մովսեյան ավազանի անունով:

Նույն շարքից