Լրահոս Տնտեսություն 

Եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ․ Բաբկեն Թունյան

analitik.am

Եկեք անկեղծ լինենք, եթե ծխախոտի գինը պետք է բարձրանա 32 տոկոսով կամ 32 դրամով, իսկ հաջորդ տարի դառնա 45 դրամ, խիստ կասկածում եմ, որ դա որևէ ազդեցություն է ունենալու ծխախոտի դեմ պայքարի վրա։ Այս մասին ԱԺ-ում ասել է իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Փոխանցում է Ավրորանյուզը:

 

«Միայն ես չեմ այդ կարծիքին, մեր հանձնաժողովի անդամները կարծիք են հայտնել, որ եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ։ Այդ ժամանակ էլ ռիսկեր կա, որ մարդիկ կարող են անցնել ավելի ցածրորակ սիգարետների կամ մաքսանենգ եղանակով բերված սիգարետների»,- նշել է Թունյանը։

 

Ըստ պատգամավորի` ծխախոտի գնի աստիճանաբար բարձրացումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացիները ավելի շատ գումար են ծախսելու ծխախոտի, քան սննդի վրա։

 

«2019թ-ից սկսած մեր ընդունած օրենքնորը որքանո՞վ են նպաստել ծխախոտի դեմ պայքարին, մենք մի քանի քայլ ենք չէ՞ արել, ակցիզային հարկեր ենք բարձրացրել, ցուցադրության արգելք ենք դրել, կարծում եմ հիմա հետաքրքիր կլիներ որոշ ամփոփիչ տվյալներ ստանալ։ Ես դեմ չեմ, որ կրճատվի, բայց չպետք է արվեն այնպիսի քայլեր, որ հասարակաության մոտ ընկալվեն լրացուցի փող հավաքելու քայլեր»,- ասել է Բաբկեն Թունյանը։

Նույն շարքից