Լրահոս Տնտեսություն 

Կառավարությունը որոշել է հրաժարվել «Փարոսից». ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ են ուզում ստեղծել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում՝ ասվում էր ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։ Անցել է մոտ 3 տարի, բայց աղքատությունը չի կրճատվում։ Թեեւ աղքատների քանակի վիճակագրությունը չի հրապարակվում, անզեն աչքով էլ երեւում է, որ աղքատների թիվն աճի միտում կա։

Բայց սոցիալապես խոցելի խավի վիճակը բարելավելու փոխարեն կառավարությունը որոշել է փոխել աղքատության գնահատման համակարգը՝ հրաժարվելով «Փարոսից»։ Նոր հայեցակարգ են մշակել՝ ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ են ուզում ստեղծել»:

Նույն շարքից