Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Նախկին ԲՀԿ-ական, այսօր ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը դասեր տվեց խորհրդարանական ընդդիմությանը

analitik.am

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգմավոր Սերգեյ Բագրատյանը, ով քաղաքական կարիերայի ընթացքում հասցրել է լինել ԲՀԿ անդամ ու Գագիկ Ծառուկյանի ցուցակով հայտնվել Ազգային ժողովում, այսօր խորհրդարանում դասեր տվեց խորհրդարանական ընդդիմությանը:

Ավելի վաղ ընդդիմադիրները քննադատել էին Նիկոլ Փաշինյանի անվտանգությանը նման միջոցներ տրամադրելը:

Բագրատյանի խոսքերով հոկտեմբերի 27 տեսած երկիրն իրավունք չունի առանց անվտանգության համալիր միջոցառումների ապրի՝ դա անելով մի երկրում, որտեղ, իր խոսքերով, ընդդիմությունը ծայրահեղ ատելություն է գեներացրել:

«Այս ատելությունը բումերանգի էֆեկտով խփելու է ձեզ: Ժողովրդի որևէ հատված ատելության խոսք չի ընդունում: Եթե որոշ համակիրներ դրանով ոգևորվում են, դա չի նշանակում, որ դա ժողովրդի կարծիքն է: Եթե ընդդիմությունը ցանկանում է իշխանության գալ, պետք է փոխի խոսույթը: Չի կարող ժողովրդի հետ ատելության խոսքով քվե ստանալ»,-ասաց նա:

Նա ընդդիմադիրներին առաջարկեց զբաղվել կոնկրետ գործով

Նույն շարքից