Լրահոս Հայաստան Հասարակություն 

Դատավոր Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են

analitik.am

Դատավոր Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, ԲԴԽ-ում դադարել են։

«Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։

Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից համարվում են դադարած:

Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ Մեսրոպ Մակյանը կշարունակի պաշտոնավարումը որպես  վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,- հայտնում է խորհուրդը:

Նույն շարքից